Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որ երկու անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին, խոստովանել է, որ ցանկանում է, որպեսզի իր որդին էլ ֆուտբոլիստ դառնա: Պորտուգալացի ֆուտբոլիստն ասել է. «Երազում եմ այդ օրվա մասին: Բայց նա կարող է անել, ինչ ուզում է: Ես կցանկանայի, որ ֆուտբոլիստ դառնա, սակայն ինքս որոշում կայացնել չեմ կարող»:
Ռոնալդուի որդին, որ ծնվել է փոխնակ մորից, չորս տարեկան է, եւ նրա անունն էլ է Կրիշտիանու:
«Առավոտ» օրաթերթ
04.09.2014