Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Յուրի Վարդանյանը նորմալ է գնահատում որդու նկատմամբ կայացրած դատավճիռը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանը:
Նա նշեց, որ թեեւ դատական գործընթացը կայացել է Սյունիքում, բայց թե դատավորը, թե դատախազը այդ որոշումը համաձայնեցրել են իրենց վերադասների հետ մայրաքաղաքում, եւ եթե այդ վերադասների հետ խորհրդակցելուց հետո, այդպես են հարմար գտել, ուրեմն դա ճիշտ է: «Ես վերադասների հետ չեմ խոսել, չեմ էլ պատրաստվում խոսելու, բացարձակապես վիրավորված էլ չեմ նրանց դիրքորոշումից, իմ տղան էլ պատրաստ է նստել, որեւէ խնդիր չկա: Ինքը սխալվել է, ու եթե այդ արարքի դիմաց, այդպիսի պատիժ են որոշել, ուրեմն՝ պետք է նորմալ ընդունել»,- նշեց դեսպանը: Յուրի Վարդանյանը վճռից հետո հեռախոսազրույց է ունեցել որդու հետ, ով իրեն ասել է, թե «պապ ջան, չտխրես, վատ չզգաս, որեւէ խնդիր չկա»:
Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում
Տխուր է, այ որ լիսկայի որդին լիներ, կարդարացվեր