Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վերջին 1 տարում Ղարաբաղի անվտանգությունն ավելի խոցելի դարձավ». միջազգայնագետ

Սեպտեմբեր 04,2014 21:22

Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո միջազգայնագետ Անահիտ Շիրինյանի համոզմամբ, Հայաստանը դադարեց որպես միջազգային իրավունքի սուբյեկտ լինելուց:

Այսօր մի խումբ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ միջազգայնագետը անդրադարձավ ՄՄ-ին միանալու որոշման քաղաքական հետեւանքներին:

20140904_193034

«Եթե մինչեւ սեպտեմբերի երեքը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը, Հայաստանին  վերաբերում էին որպես Ռուսաստանից խիստ կախման մեջ գտնվող պետություն,ապա դրանից հետո ոչ մի կերպ չեն վերաբերվում»,- ասաց Անահիտ Շիրինյանը:

Ըստ նրա, թեեւ  ՄՄ-ին միանալու որոշումը Հայաստանի իշխանությունները հիմնավորեցին Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության ապահովմամբ, բայց վերջին  մեկ տարվա ընթացքում Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությունն ավելի խոցելի դարձավ: Նա հիշեցրեց Ադրբեջանին ակտիվ սպառազինելու Ռուսաստանի քայլերը:

Միջազգայնագետը նկատեց, որ նույնիսկ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը չթուլացրեց հայ-ռուսական հարաբերությունների  լարվածությունը, իսկ անդամակցության ժամկետների անընդհատ հետաձգումը վկայում է, որ անդամակցությունը Հայաստանից կախված չէ: Արդյունքում՝ սառեցվել է Հայաստան- ԵՄ ինտեգրման հեռանկարը, չնայած Հայաստանի  կառավարությունը  հույս ուներ, որ զուգահեռ Մաքսային միությանը որոշակի ոլորտներում համագործակցությունը ԵՄ-ի հետ շարունակվելու է, բայց տեսնում ենք, որ ստեղծված իրավիճակի պատճառով սառեցված է համագործակցությունը բոլոր ոլորտներում»:

Հետո խոսեց Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներքին հակասությունների մասին՝  հիշեցնելով, օրեր առաջ «Խաբար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ղազախստանի նախագահ Նազարբաեւի հայտարարությունը, թե Ղազախստանն իրավունք ունի դուրս գալու Եվրասիական տնտեսական միությունից, եթե պայմանագրում ամրագրված կանոնները չեն կատարվում. «Ղազախստանը երբեք չի լինի այն միության կազմում, որտեղ վտանգված կլինի Ղազախստանի անկախությունը»: Նա մեջբերեց նաեւ ՌԴ նախագահ Պուտինի արձագանքը՝ Ղազախստանը ստեղծվել է մի տարածքում, որտեղ երբեք չի եղել պետություն, որ «ղազախները երբեք պետականություն չեն ունեցել»:

Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոս, վերլուծաբան Արմեն Գրիգորյանն էլ ծիծաղելի համարեց մեկ օրում ԵՄ-ից դեպի ՄՄ անցնելու հայտարարությունը. «Երբ հայտարարվեց, որ եվրոասոցացման կուրսից դուրս է գալիս, հիմնական խնդիրը ԼՂՀ անվտանգությունն էր, ինչը հետագա քաղաքականությունը չհիմնավորեց:  Նազարբաեւի նամակում, որը գրվել էր Ալիեւի կողմից, Ղարաբաղի համար ավելի շատ վտանգ կար, քան թե անվտանգության հարցեր»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930