Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբեր 04,2014 20:24

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ծառայությունների և մարզային վարչությունների ղեկավարներ:

Անդրադառնալով ընթացիկ և ծրագրային խնդիրներին՝ ոստիկանության պետը նշեց, որ ծառայության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն աշխատանքային գրաֆիկներով նախատեսված խնդիրները ողջ ծավալով և նախատեսված ժամկետներում կատարելու դեպքում:

xorh040914_04

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության ստորաբաժանումներն ըստ նախնական գրաֆիկի փուլ առ փուլ անցնում են նոր համազգեստի կրման, և պատասխանատուներին հանձնարարեց անվերապահ պահանջկոտություն ու հետևողականություն ցուցաբերել համազգեստի որակի, անձնակազմը նոր համազգեստով ապահովելու, ինչպես և ոստիկանների պահվածքի, վայելուչ տեսքի ու բարեկրթության հարցերում:

Ոստիկանության պետն անդրադարձավ պետական պահպանության գլխավոր վարչության խնդիրներին և ղեկավարությունից պահանջեց ավելի սերտ աշխատել տարածքային բաժինների հետ՝ նկատի ունենալով, որ պետական պահպանության ծառայողները տարածքներում ոչ միայն օբյեկտների պահպանություն են իրականացնում, այլև հավասարապես պատասխանատու են օպերատիվ իրավիճակի վերահսկման համար:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանը, այս ոլորտում դիտարկումներ կատարող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սերտացմանը վերաբերող և մի շարք այլ խնդիրներ:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց քննարկված հարցերի վերաբերյալ:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930