Իտալացի մասնագետը սպառնում է մինչեւ հոկտեմբերի 1-ը իր պարտքը չմարելու դեպքում խզել պայմանագիրը Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ:
Վերջերս հայտնի է դարձել, որ ՌՖՄ-ն Կապելոյին եւ նրա շտաբին երեք ամսվա աշխատավարձ է պարտք: Նոր պայմանագրով Կապելոն տարեկան ստանում է ինը միլիոն եվրո եւ համարվում է աշխարհում ազգային հավաքականների ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
Ինքը՝ իտալացին, Ադրբեջանի հետ ընկերական խաղից առաջ հայտարարել էր, թե ֆինանսական խնդիրներն իր համար վերջին պլանում են: Սակայն, ինչպես երեւում է, 4:0 հաշվով հաղթանակից հետո Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը մտքափոխ է եղել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի