Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ է քաղաքաշինության նախարարությունը մերժել «Շիրակ» կենտրոնին՝ անօթևանների բնակարանների հարցով

Սեպտեմբեր 04,2014 20:14

Aravot.am-ն անդրադարձել էր «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանի մտահոգություններին՝ կապված Գյումրիում անօթևան ընտանիքներին բնակարանի տրամադրման հարցում գոյություն ունեցող խնդիրների հետ: Մասնավորապես պարոն Թումասյանը մտահոգություն էր հայտնել Բնակարանի գնման վկայականի (ԲԳՎ) տրամադրման ծրագրի հետ կապված, համաձայն որի՝ պետությունը անօթևաններին տրամադրում է վկայական և գումար, իսկ բնակարանը շահառուն ինքը պետք է ձեռք բերի: Պարոն Թումասյանը նշել էր, որ շահառուներն այդ գումարով չեն կարողանում բնակարան ձեռք բերել ու հավելել, թե առաջարկով դիմել են ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, սակայն անհիմն մերժում են ստացել: Նա, մասնավորապես նշել էր. « Մենք առաջարկել ենք՝ լավագույն տարբերակը կլինի այն, որ բնակարանները գնի պետությունը և վիճակահանությամբ բաշխի շահառուին, ոչ թե սերտիֆիկատ տրամադրի շահառուներին: Սկզբում այդ առաջարկությունն ընդունվեց, հետո առանց պատճառաբանության մերժվեց»:

Aravot.am-ը ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանից հետաքրքրվեց՝ ինչու՞ է մերժվել առաջարկությունը: Մեզ ուղարկված գրավոր պատասխանում նշված է հետևյալ պարզաբանումը. «ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանի առաջարկով առաջին իսկ օրերին նախարարությունում  քննարկվել է Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով  անօթևան դարձած ընտանիքների համար բնակարան գնել-տրամադրելու տարբերակը: Միևնույն ժամանակ նման առաջարկով հանդես է եկել «Շիրակ» կենտրոնը, սակայն, քանի որ տվյալ  տարբերակը փորձարկված չէր և հղի էր հնարավոր դժգոհություններով` կապված ապագայում բնակարանների դիրքի, վերանորոգման աստիճանի, հարդարման որակի, ինչպես նաև պահանջարկին համապատասխան բնակարանների միաժամանակյա ձեռքբերման դժվարության հետ, ուստի որոշվել է Գյումրիի անօթևան ընտանիքների բնակապահովման ծրագիրն  իրականացնել ԲԳՎ-երի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրմամբ, որտեղ  ընտրությունը  վերապահվում է բնակչին: Գնվող բնակարանի` ԲԳՎ-ում նշվող ֆինանսական աջակցության չափը  որոշվում է` ելնելով ծրագրի իրականացման պահին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Գյումրի քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ ընդհանուր մակերեսի ձևավորված շուկայական միջինացված գնի վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունից և ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքին հասանելիք բնակարանի չափից»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930