Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն խոստացել է ուրբաթ օրը դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի արևելքում, եթե Մինսկում կայանա Դոնբասի անջատականների հետ Կիևի, Մոսկվայի և ԵԱՀԿ ներկայացուցիչների հանդիպումը, փոխանցում է «Ռոյթերս»-ը:
Պոռոշենկոն նշել է, որ հրադադարի հրաման կտա ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով), իսկ Մինսկի հանդիպումից ակնկալում է, որ կհաստատվի «խաղաղության փուլային ծրագիրը»:
«Եթե կայանա (Մինսկի) հանդիպումը, ապա Կևի ժամով 14:00 ես կկապվեմ գլխավոր շտաբի հետ՝ երկկողմ հրադադարի ռեժիմ հաստատելու համար, և մենք հույս ունենք, որ խաղաղության ծրագրի իրականացումը կսկսվի վաղը», – ասել է Պոռոշենկոն Ուեսլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների հետ հանդիպումից հետո:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ