Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոսը`վարչապետի հրահանգի մասին. «Հարցը կարող էր առաջանալ մինչեւ սեպտեմբերի 1-ը»

Սեպտեմբեր 04,2014 18:25

Այսօր` սեպտեմբերի 4-ին, կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է բուհերում դասախոսական աշխատանքի հետ համատեղող երիտասարդ դասախոսների խնդրին, որոնց երկու աշխատավայրերից էլ նպատակային սոցիալական վճար է գանձվում: Նա հայտարարել է, որ հանձնարարել է ֆինանսների նախարարին ուսումնասիրել եւ առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը:

Այս առնչությամբ զրուցեցինք Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին դասախոս Սուրեն Դեհերյանի հետ: Վերջինս վերոնշյալ պատճառներով չէր ստորագրել բուհի հետ իր պայմանագիրը: Նա նկատեց, որ վաղն արդեն լրանում է 1 շաբաթն, ինչ բուհերում դասերը սկսվել են.

«Այս հարցը` որպես ռիսկային, կարող էր առաջանալ մինչեւ սեպտեմբերի 1-ը, եւ ընդգրկվեր հարցի լուծման շարքում: Հիմա ես սպասելու եմ, մինչեւ հարցը լուծում ստանա, հետո ես ինքս որոշում կայացնեմ: Եթե իմ անմիջական ղեկավարությունը չսպասի որոշմանը եւ այլընտրանք գտնի իմ փոխարեն, դա արդեն ինձնից կախված չէ: Այս պահին ես էլ սպասում եմ կոնկրետ որոշմանը, որովհետեւ ուսումնասիրությունը դեռ չի նշանակում, որ հարկային համակարգում անմիջապես խնդիրը կլուծվի եւ կավելանա երրորդ տարբերակը, բայց այդ երրորդ տարբերակը դեռ չի հայտնվել: Իսկ այդ հայտնվելու համար, հավանաբար, պետք է հավելյալ որոշում կայացվի, միեւնույնն է, դրա համար ժամանակ է պետք, իսկ դասերն արդեն սկսվել են»:

Սուրեն Դեհերյանը հայտարարեց, որ պատրաստ է համալսարանում դասախոսություն կարդալ`առանց ծուղակային պայմանագիր ստորագրելու եւ կնքելու.«Այնպես չէ, որ մեծ վարձատրություն է տրվում, եւ դրա մասին` որպես վարձավճար հիմա քննարկման հարց դարձնենք: Խնդիր չեմ տեսնում, կարող եմ գնալ եւ իմ դասախոսությունը կարդալ, բայց այդպես էլ իրավականորեն չի ստացվում, ինչպես հասկանում եմ, նաեւ բուհը պատրաստ չէ, որ երիտասարդ դասախոսները գան եւ դասախոսություն կարդան առանց վարձավճարի: Ստացվում է, որ մենք չենք կարող մտնել բուհ, մինչեւ վերջնական կնիքով, ստորագրությամբ որոշում չունենանք»:

Իսկ այն  դեպքում, երբ մինչեւ երկուշաբթի հարցին լուծում տրվի պարոն Դեհերյանը խոստացավ երեքշաբթի ներկա գտնվել իր դասաժամին:

Լուսանկարը` Սուրեն Դեհերյանի ֆեյսբուքի էջից:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930