Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումների տուգանքներից գոյացած գումարը կազմել է գրեթե 3 մլրդ դրամ

Սեպտեմբեր 04,2014 17:39

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վարչական ակտերի իրավաչափության հետ կապված հարցեր ունենալու դեպքում ամենակարճ ճանապարհը Ճանապարհային ոստիկանությանը դիմելն է. «Թող դիմեն կապի բոլոր միջոցներով՝ սկսած հեռախոսից: Ես գնահատում եմ՝ ամենահարմար տարբերակը համացանցն է: Ուղղակի նամակ գրեն ՀՀ ոստիկանություն կամ ճանապարհային ոստիկանության կայքին: Մենք թեկուզ մեկ տողանոց նամակներին բավականին ուշադիր ենք լինում և անդրադառնում ենք, խորությամբ ուսումնասիրում ենք բովանդակությունը և բողոքարկման վարույթ ենք իրականացնում:
2014թ. սեպտեմբերի 3-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառվել է զոհերով և վիրավորներով 2020 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 192 մարդ, վիրավորվել՝ 2913-ը:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՃՏՊ-ների քանակն ավելացել է 221-ով, վիրավորներինը՝ 346-ով, զոհերի թիվը նվազել է 20-ով: «Այստեղից հետևություն ենք անում, որ նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքների ծանրության գործակիցը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 7.6, ներկայումս կազմում է 6.5»,- ասաց ՃՈ պետի տեղակալը:

Նրա տեղեկացմամբ՝ տեսախցիկների և արագաչափերի արձանագրած խախտումների տուգանքներից գոյացած գումարը կազմել է գրեթե 3 մլրդ դրամ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930