Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմեք դատարան». Կոստանյանը` բոլոր վիրավորվածներին (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 04,2014 17:36

Այսօր կառավարության նիստին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է, թե Հայաստանի օրենքներով ինչպես են պաշտպանված պաշտոնյաները, երբ նրանց վիրավորում են կամ զրպարտում:

Նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ բացատրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, թե օրենքը որ դեպքում ինչ է նախատեսում, ու բոլոր դեպքերում հորդորեց պաշտոնյաներին դիմել դատարան: Ըստ գլխավոր դատախազի, Հայաստանում պետք է պրակտիկա ձեւավորվի, որպեսզի պաշտոնատար անձինք չկաշկանդվեն եւ իրենց վիրավորելու դեպքում՝ դիմեն դատարան:

Հիշեցնենք, որ այս խնդիրը ծագել է այն բանից հետո, երբ Ազգային ժողովում բողոքի ակցիայի ժամանակ «Դեմ եմ»-ի անդամները մանրադրամներ էին նետել կառավարության անդամների վրա:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ քաղաքացին ինչպե՞ս է պաշտպանված, երբ նրան պաշտոնյան է վիրավորում, օրինակ` Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը բողոքի ակցիայի մասնակցին հրապարակային «ոչխար է» անվանել, դատախազն ասաց, որ քաղաքացին` պաշտոնյային, պաշտոնյան` քաղաքացուն վիրավորելու դեպքերը քաղաքացիաիրավական հարաբերությամբ, քաղաքացիաիրավական պաշտպանության ենթական իրավիճակներ են, այդ պատճառով էլ ապաքրեականացվեցին: Այսինքն` բոլոր դեպքերում անձը պետք է դիմի դատարան:

 


Պարոն Կոստանյանը խնդիրը ներկայացնելիս նաեւ լրագրողների աշխատանքին էր անդրադարձել, նշելով` լրագրողական հանրությունը պետք է ինքնակազմակերպվի եւ ինքնակառավարվի, այդ թվում՝ էթիկական նորմեր պետք է ներդրվեն, սա աշխարհում ընդունված պրակտիկա է:

Այս առնչությամբ էլ պարոն Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես ներկայացրեցի, որ միաժամանակ խրախուսվում է լրագրողների` իրենց ինքնակարգավորման մեխանիզմները, իրենք սահմանում են էթիկայի որոշ նորմեր, բոլոր լրագրողները պարտավոր են հետեւել այդ էթիկայի պահանջներին,եւ այդ պահանջների խախտման դեպքում իրենց ներքին կանոնադրության պատասխանատվության եղանակներ են նախատեսում: Հարգելի լրագրողներ, իսկ եթե դուք լինեիք այդ վիրավորված անձի փոխարեն, եւ նույն լրագրողն իր սենսացիայի, կամ անձնական շահագրգռվածությունից ելնելով փորձեր ստորացնել ձեր արժանապատվությունը…»:

Պարոն Կոստանյանն ասաց, որ պետք է դիմել դատարան, որպեսզի նախադեպ ձեւավորվի: Հարցին` ինչու՞ պաշտոնյանները վիրավորանքի դեպքում չեն դիմում դատարան, գուցե նրանք չե՞ն վստահում դատարաններին, գլխավոր դատախազն ասաց. «Դա իրենց իրավունքն է, ես չեմ կարող նման գնահատական տալ, վիրավորանքը հասարակության մեջ ավելի շատ սուբյեկտիվ կարծիք է: Իրավական տեսակետից վիրավորանքը հետեւյալն է՝ այնպիսի արտահայտություն, որը օբյեկտիվ դիտորդի աչքի համար կարող էր նվաստացուցիչ լինել տվյալ անձի համար»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930