Օրերս դանակահարություն է տեղի ունեցել Վանաձորում:
Տնտեսագիտական համալսարանի ուսանողը Վանաձորի սրճարաններից մեկի մոտ վիճաբանել է Ա. Ղազարյանի հետ, ապա բազուկի եւ կրծքավանդակի ծակած-կտրած չթափանցող վերքերով բուժօգնության տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:
ՀՀ ոստիկանությունից Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկատվությունը:
Դանակահարողը ոստիկաններին պատմել է, որ ինքն է ծալովի դանակով հարվածներ հասցրել ուսանողին:
Նա ստորագրությամբ բաց է թողնվել:
Դանակահարության պատճառներն ու այլ մանրամասներ կպարզվեն հետաքննության ընթացքում:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ