Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տուժողի ներկայացուցիչ. «Լորետա Բարսեղյանը շատ կցանկանար հետ վերցնել այս բողոքը»  (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 04,2014 17:26

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ. ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ: Իր հետ նախապես վերցված,իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Budagyan_2

Արտակ Բուդաղյանը դատարանում նշեց, որ իրեն մեղավոր չի համարում:


«Տուժող կողմը կարողանում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ այսօր հարցաքննվի հենց այն մեկը բազմաթիվ վկաներից, որն իրենց պետք է, որ էսօր հարցաքննվի: Առանցքային վկա Զարզանդ Նիկողոսյանը, եթե հարցաքննվի, նրա հակասությունների, ակնհայտ անհամապատասխանությունների վերաբերյալ, երբ որ հարցաքննվի Լորետա Բարսեղյանը արդեն իմանալու է ինչի մասին է խոսքը», – նշեց Արտակ Բուդաղյան փաստաբան Հայկ Ալումյանը:

 

Այսօրվա նիստին տուժող կողմ հանդիսացող Լորետա Բարսեղյանը՝ Սուրիկ Խաչատրյանի կինը, չէր ներկայացել, իսկ վկաներն էլ այդպես էլ չհարցաքննվեցին, քանի որ դատարանում որոշվեց ապացույցների հետազոտությունը սկսել դեպքի տեսաձայնագրության հետազոտությունից, ինչն էլ այս պահին շարունակվում է դատարանում:

«Լորետա Բարսեղյանը շատ կցանկանար հետ վերցնել այս բողոքը, եւ այդ դեպքում մեր խորին համոզմամբ, այս գործով պետք է կայացվեր որոշումը՝ դադարեցնելու, կարճելու քրեական գործը, բայց մենք այդ միջնորդությունը չենք անում, որպեսզի չլինի քննարկում, չշահարկվի, որ մենք ինչ-որ բանից խուսափելով որոշեցինք, որպեսզի դատական քննությունը չկայանա>, – ասաց տուժող Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը:

Մանրամասները՝  տեսանյութում

 

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930