ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Ուեսլի մայրաքաղաք Քարդիֆում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մի քանի ժամից կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա Լոնդոնի ժամով 17:30 (Երևան՝ 19:30): Հանդիպմանը կմասնակցի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հնարավոր է հանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ՝ Ջոն Քերիի միջնորդությամբ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ