Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. «Այգեպար գյուղի մանկապարտեզն եւ դպրոցն ամբողջությամբ կրակադաշտի մեջ են»

Սեպտեմբեր 04,2014 17:08

«Այգեպարում եւ Ներքիր Կարմիրաղբյուրում կան տարածքներ, որտեղով անցնելիս մարդու վախը սրտում է, որովհետեւ այդ հատվածն ուղիղ դիրքերի նշանառության տակ է»,- այսօր` սեպտեմբերի 4-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Տավուշի մարզ իրենց այցին, հայտարարեց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով` պատի կառուցումով հարցը չի փակվի` ավելի ճիշտ կլինի անվտանգ դիրքերի հարցը լուծել. «Եթե կոնկրետ դիրքից կրակում են գյուղի վրա, այդ դիրքը չեզոքացնելու հարցը պետք է լուծել»:

Նախաձեռնության մեկ այլ անդամ Սոֆյա Հովսեփյանն էլ հավելեց, որ պաշտպանիչ պատի կառուցումը պետք է վաղուց սկսված լիներ, բայց այն ուշանում է: Նրա կարծիքով` դա ենթադրում է, որ ոչ ոք մտահոգված չէ.

«Ոչ ոք ապահովագրված չէ, որ հենց վաղը նորից կսկսվի: Այգեպար գյուղի կոնկրետ մանկապարտեզն եւ դպրոցն ամբողջությամբ կրակադաշտի մեջ են: Կրակել են մանկապարտեզի հենց պատուհանից, մտել է դռներով, երեխաների աթոռի միջով: Սա խայտառակություն է. մտնում ես Այգեպար գյուղի մանկապարտեզ, տանում ես քո հետ խաղալիքներ, ու տեսնում ես, որ այդ խաղալիքն ավելորդ է, որովհետեւ երեխան պարկուճով է խաղում»:

Նա հավելեց, որ իրենք պատրաստվում են դիմել ե’ւ կառավարությանը, ե’ւ Կրթության եւ գիտության նախարարությանը, քանի որ հարցերը հրատապ են, իսկ եթե հարցերին լուծումներ չտրվեն, իրենք շարունակելու են բանակցել անհատների հետ, որպեսզի կարողանան որեւէ ֆինանսական ներդրումներ ստանալ.
«Այս խնդիրները հրատապ են, եւ պետք է լուծում գտնեն, սա անհատի խնդիր չէ, սա կոնկրետ պետության քայլերի խնդիր է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Հարգարժան քաղաքացիական նախաձեռնության անդամներ եթե ուզում եք կառավարությանը դիմել, ապա իմացեք, որ վարչապետն իր հայրենի Մխչյան գյուղի մանկապարտեզի ճանապարհի ասֆալտապատման համար է պետբյուջեից ավելի քան 20 մլն դրամ հատկացնում, եթե ուզում եք ԱԺ նախագահին դիմել, իմացեք, որ այնտեղ պետության ամրությունն ապահովող թանկարժեք մեքենաններն են աջառնային, եթե երբևէդիմել եք նախկին մարզպետին, ապա իմացեք, որ նա թալանել ու իր հովանավորների օգնությամբ թռել է, իսկ ներկայիս մարզպետին դիմելու համար չեմ կարծում, որ իմաստ կա, քանի որ իմաստ լինելու պարագայում Ձեր փոխարեն այդ հարցն ինքը կբարձրացներ: Ավելի լավ կլինի առաջարկեք, որպեսզի կառավարության անդամները, ԿԳ նախարարի գլխավորությամբ իրենց երեխաներին գոնե մեկ շաբաթով բերեն Այգեպարի դպրոց ու մանկապարտեզ, գուցե այդ ժամանակ ինչ-որ բան տեղից շարժվի կամ էլի շարունակեք Աստծու հույսով ապրել, ցավալի է, սակայն սա է իրականությունը:

  2. david says:

    Դրա համար են տավուշցիները տներ գնում Երևանի մոտակայքերում:Կեցցե մուկը և ծակը…Ապահով, խաղաղ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930