Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը փաստում է, որ նվազել են պատահարները՝ շնորհիվ տեխնիկական սարքերի

Սեպտեմբեր 04,2014 16:48

Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը , ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, որը համակարգում է խախտումների արձանագրման կենտրոնը՝ ՀԱԿ-ը, իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը քիչ առաջ ավարտեցին լրատվամիջոցների հետ հանդիպումը:

Ոստիկանության ԼԾ պատասխանատու Աշոտ Ահարոնյանն իր բացման խոսքում ասաց, որ ոստիկանությունն ամեն շաբաթ այսուհետ նման հանդիպումներ է նախաձեռնելու, անցկացնելու է մոնիթորինգ կապված լրատվամիջոցներում բարձրացված հարցերի հետ:
Մասնավորապես, ՃՈ ոլորտին առնչվող հարցերի շուրջ նախատեսվելու են հանդիպումներ:
Ըստ այսօրվա բանախոսների՝ բարձրացված հարցերի գերակշիռ մասն առնչվում է տեխնիկական սարքերին՝ արագաչափերին:

Արմեն Խաչատրյանը, որը ներկայացրեց վիճակագրությունը, ասաց, որ տեխնիկական միջոցների տեղադրումից հետո նվազել են ՃՏՊ-ները՝ ճանապարհատրանսպորտային պատահարները: ՃՏՊ-ների աճը պայմանավորված է մեքենաների աճով: Ամեն տարի հանրապետություն է բերվում երեսուն հազար մեքենա:

Երբ գործի դրվեցին արագաչափերը եւ տեսանկարահանող սարքերը, ըստ Ա.Խաչատրյանի, ՃՏՊ զոհերի թիվն էականորեն նվազեց:

ՃՈ պատասխանատուները փորձում էին փաստել, որ տեսանկարահանող սարքերը տվել են արդյունք, կոպիտ խախտումները եւ ծանր հետեւանքով պատահարների թիվը նվազել են:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930