ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Նա նշանակվելու է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Խոսակցություններ են շրջանառվում, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվելու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանն ասաց, թե նման առաջարկ չի ստացել: Մեր հարցին` կցանկանա՞ր կրկին մարզպետ նշանակվել, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, կուզեի, խի՞ չէի ուզի, մարդ չի ցանկանա՞ իր ժողովրդին ծառայել»:
Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնի վերաբերյալ մեր անդրադարձն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ժողովրդին ծառա, առավել ևս իր նման, վստահաբար պետք չէ…ով էդ մարզում բարեբախտաբար դեռ կենդանի է մնացել, բերանում էլ շունչ կա, գլխում էլ մի քիչ գորշ զանգված, պետք է էդ ծառային ուղարկի Սոչի սանատորիա