ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանն աջակցելու նպատակով 123 մլն 600 հազար դրամ հատկացնել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հ/կ-ին:
Aravot.am-ը Ռոբերտ Սահակյանցի որդուց՝ Դավիթ Սահակյանցից հետաքրքրվեց՝ ի՞նչ են պատրաստվում անել այդքան մեծ գումարով:
«Մենք անիմացիոն ստուդիա ենք սարքելու, կլինի դպրոց-կինոթատրոն, մանկական նկարչական դպրոց, մանկական անիմացիոն կինոթատրոն…»,-ասաց Սահակյանցը:
Մեր հարցին՝ արդյոք դա փոխհատուցու՞մ էր նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին սատարելու դիմաց, Սահակյանցը պատասխանեց. «Ես ՀՀԿ-ին երբեք չեմ պաշտպանել, պաշտպանել եմ գործող նախագահին, որովհետեւ դա իմ սկզբունքն է՝ պաշտպանել գործող նախագահին: Չեմ կարծում, թե այդ գումարի հատկացումը դրա հետ է կապված, կապված է անիմացիայի բարձր որակի հետ, ինչը գնահատվել է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
կապրենք, կտեսնենք:
«….իմ սկզբունքն է՝ պաշտպանել գործող նախագահին: Չեմ կարծում, թե այդ գումարի հատկացումը դրա հետ է կապված, կապված է անիմացիայի բարձր որակի հետ, ինչը գնահատվել է»:
Կապված կլինի… Մի՞թե քեզ չհավատալու հիմք ունենք…