Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՕՖ-ը բարեգործական ճաշարաններ է բացել Կոտայքի մարզի երկու քաղաքներում

Սեպտեմբեր 04,2014 16:03

Այսօր Կոտայքի մարզի Բյուրեղավան ու Նոր Հաճն քաղաքներում տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի բարեգործական ճաշարանների պաշտոնական բացումը:

Կոտայքի մարզի սոցիալական ծանր պայմաններ ունեցող երկու քաղաքների ճաշարանները, որ գործում են 2014-ի գարնանից, ամեն օր այցելում է 300 մարդ՝ հիմնականում տարեցներ, հաշմանդամություն ունեցողներ ու բազմազավակ ընտանիքների անդամներ:

Մարթա Ղազարյանը երեք երեխա ունի, ամուսինը գործազուրկ է ու շշեր հավաքելով է կարողանում հոգալ վարձով բնակարանի գումարի հարցը: Մարթան լարված օրերին օգնում է Նոր Հաճնի բարեգործական ճաշարանի աշխատակազմին մինչ երեխաները սնվում են.

«Շատ մեծ օգնություն ա էս ճաշարանը, քանի որ ամուսինս աշխատանք չունի ու էրեխեքս սոված չեն մնում»,- ասում է նա:

ՀՕՖ-ը օգնում է Հայաստանի սոցիալապես անապահով տարեցներին ու բազմանդամ ընտանիքներին հոգալ իրենց կենսական կարիքների մի մասը 1995 թվականից՝ փորձելով փոքր-ինչ մեղմել նրանց առօրյա հոգսերն ու վստահեցնել նրանց, որ իրենք մենակ չեն:

Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է, առավել դժվար է այն համայնքների բնակիչների համար, որոնք խորհրդային տարիներին արդյունաբերական քաղաքներ են եղել, այդ թվում եւ Բյուրեղավանն ու Նոր Հաճնը:

«Ուզում եմ մեկ անգամ էլ վստահեցնել, որ Հայ օգնության ֆոնդը ձեզ հետ է ու մենք պատրաստ ենք սատարել ձեզ ցանկացած հնարավորության դեպքում»,- բացման իր ելույթում նշեց ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Բագրատ Սարգսյանը:

chasharanՃաշարանները գործում են ի պատիվ երկու ականավոր հայ կանանց՝ Եղսաբեթ Ջամբազյան-Մանգոյանի ու Եղսաբեթ Ամբարյան-Ուզունյանի, որոնք դժվարին կյանք են ապրել, բայց միշտ պատրաստ են եղել կիսել իրենց ունեցածը կարիքավորների հետ:
Բարեգործական ճաշարանների շենքերը տրամադրել են Բյուրեղավանի ու Նոր Հաճնի քաղաքապետարանները, որոնց ղեկավարները նույնպես ներկա էին բացման արարողություններին:

«Իհարկե, շատ կարեւոր ու օգտակար աշխատանք է արվում: Սկզբում մարդիկ կաշկանդվում էին այցելել ճաշարան, բայց այսօր արդեն ազատորեն այցելում են ու բարեհամբյուր ձեւով ստանում իրենց այդքան անհրաժեշտ սնունդը»,- Բյուրեղավանի ճաշարանի բացմանն ասաց քաղաքապետ Հակոբ Բալասյանը:

ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի հաղորդակցության պատասխանատու Սառա Խոջոյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930