Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության մասին օրինագիծ է ներկայացրել Ֆրանսիայի խորհրդարան

Սեպտեմբեր 04,2014 15:50

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտման մասին նոր օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, այդ մասին նա գրել է իր պաշտոնական կայքում:

«Այս օրերին, երբ մենք պատրաստվում ենք նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Ֆրանսիայում ոչ մի օրենք չկա, որը կդատապարտի Հայոց ցեղասպանության ժխտումը և մարդկության դեմ հանցագործությունները, ինչպես Հոլոքոստի դեպքում», – գրել է Բուայեն սեպտեմբերի 2-ին, – «Մինչ օրս Ֆրանսիան երկու ցեղասպանություն է պաշտոնապես ճանաչել՝ հայերինն ու հրեաներինը, սակայն միայն Հոլոքոստի ժխտումն է օրենքով պատժվում:

Պատգամավորն այս օրինագծի ընդունումը կարևորել է նաև՝ հիշատակելով Իրաքում քրիստոնյաների, եզդիների նկատմամբ տեղի ունեցող սպանդը՝ նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այդ դեպքերը որակել է որպես մարդկության դեմ հանցագործություն:

2011թ. Վալերի Բուայեի ցեղասպանությունների ժխտման դեմ օրենքի նախագիծն ընդունել էր խորհրդարանը և սենատը, սակայն սահմանադրական դատարանը չէր ընդունել՝ համարելով, որ ժխտումը ազատ խոսքի իրավունք է:

Բուայեն նշել է, որ օրինագծի տեքստը շուտով կհայտնվի Ֆրանսիայի խորհրդարանի կայքում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930