Լրահոս
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. «Սահմանամերձ գյուղերում չկան եկամուտի աղբյուրներ»

Սեպտեմբեր 04,2014 15:39

«Հասարակական կազմակերպություններն ու անհատները միացան եւ գրենական պիտույքներ եւ խաղալիքներ նվիրեցին մանկապարտեզին, սակայն շատ ցավալի էր, որ հասանք Տավուշի մարզ եւ տեսանք, որ դրա կարիքը չկար»,- այսօր` սեպտեմբերի 4-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Տավուշի մարզ իրենց այցին, հայտարարեց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը:

Նրա խոսքերով` եթե սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաները վախենում են դպրոց եւ մանկապարտեզ գնալ, ապա իրենց ինչի՞ն են պետք գրենական պիտույքները: Նա համարում է, որ սահմանամերձ գյուղեր գրենական պիտույքներ տանելով իրենք հավելյալ խնդիրներ են առաջացնում, քանի որ երբ ծնողը վերցնում է դա ու մտածում է` ի՞նչ պետք է անի, եթե անվտանգ չէ երեխային դպրոց ուղարկել եւ արդյունքում` ստիպված գյուղն է լքում.

«Գյուղերում չկան աշխատատեղեր, չկան ոչ մի եկամտի աղբյուրներ, եթե կրակադաշտում է գտնվում գյուղը, բնականաբար, մեծ հեկտարներով հողատարածքները չեն էլ մշակվում: Մշակելու դեպքում էլ վտանգը շատ մեծ է, որ կարող է դառնալ կրակի բաժին, անգամ գյուղում չկան հրշեջ մեքենաներ, որպեսզի արագ խնդիրները լուծվեն»:

Նա նշեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների ու մանկապարտեզների վիճակն իրենց անհանգստացնում է, քանի որ դպրոցներ կային, որոնց գույքը 1970 թվականից այն կողմ չէր փոխվել.

«Մինչ այդ մենք Կրթության եւ գիտության նախարարություն նամակ էինք ուղել` խնդրանքով, որ ավագ դպրոցներում պահեստային սեղան-աթոռներն ուղարկվեն ոչ թե նոր, այլ սահմանամերձ բնակավայրեր` մասնակի լուծում տալով այս խնդրին: Սակայն նախարարությունից ստացանք մի պատասխան, որ կրթության որակ եւ համապատասխանություն վարկային ծրագիր է արվում, որի շրջանակներում նախատեսվում է Երեւան քաղաքի ավագ դպրոցները կահավորել, եթե մնան ինչ-որ գումարներ եւ հնարավոր լինի անել այլընտրանքային տարբերակով: Անգամ կրթության եւ գիտության նախարարությունը լուրջ չվերաբերեց խնդրին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930