Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամո Շարոյան. «Այն պետությունները, որոնք պետք է կանխեին ցեղասպանությունը, չարեցին դա»

Սեպտեմբեր 04,2014 14:41

«Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ Ամո Շարոյանն այսօր «Իրատես de facto» մամուլի ակումբում անդրադառնալով իսլամիստների կողմից օգոստոսի երկուսից Իրաքի Շանգալ համայնքում բնակվող եզդիների դեմ շարունակվող ցեղասպանությանը, նշեց, որ մեկ ամիս տեւող ցեղասպանությունը չի դադարում. «Եզդիներին սպանում են, գերևարում, շուրջ 1500 կին գտնվում է գերության մեջ եւ ցավալին այն է, որ Իրաքի վարչապետը երբեք չի շեշտել կանանց դրության մասին»։ Ինչպես նշեց պրն Շարոյանը՝ գերեվարության մեջ են նաեւ երեխաները։

Պրն Շարոյանը նշեց, որ այս ուղղությամբ միջոցառումներ չեն ձեռնարկվում աշխարհի տերությունների կողմից՝ չնայած նրան, որ տարբեր երկրներում, նաեւ Հայաստանում, եզդիական կազմակերպությունները դիմել են օգնության. «Ճիշտ է միջազգային հանրությունը օգնում է, սակայն այդ օգնությունը լիարժեք չի հասնում։ Եզդիները ցանկանում են իրենց ինքնուրույն պաշտպանել, սակայն զենքի պակաս ունեն»։
Շանգալում ապրում է մոտ մեկ միլիոն եզդի։ Պրն Շարոյանը տեղեկացրեց, որ նրանք հիմնականում օգնություն են ստանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Ավստրալիայի եզդի համայնքների կողմից. «Գերմանիայի եզդի համայնքը 4 մլն դոլարով օգնեց դեռեւս Իրաքի Հանրապետությունում բնակվող եզդիներին։ Սակայն մինչ օրս Իրաքի հանրապետությունը չի կարողանում ապահովել եզդիների անձեռնմխելիությունը եւ մինչ օրս շարունակվում է եզդիների դեմ ցեղասպանությունը»։

Բանախոսի խոսքով միջազգային հանրությունը արձագանքեց ցեղասպանությունը միայն դրա լինելուց հետո. «Այն պետությունները, որոնք պետք է կանխեին ցեղասպանությունը, չարեցին դա, մեր ժողովուրդը կրկին դարձավ հզոր պետությունների քաղաքականության զոհը»։

Պրն Շարոյանը նշեց, որ այս ցեղասպանության հանգամանքները պարզելու նպատակով անգամ դիմելու են Հաագայի դատարան։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930