Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել է Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցների գործով դատավարությունը

Սեպտեմբեր 04,2014 14:22

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Արտակ Բուդաղյանի գործով դատաքննությունը:

Նիստին չի ներկայացել տուժող կողմ հանդիսացող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը՝ առողջական խնդիրների պատճառով:
Դատարանը որոշեց ապացույցների հետազոտությունը սկսել տեսաձայնագրության հետազոտումից, որից հետո կհարցաքննվեն վկաները: Այսօր վկայություն տալու համար դատարան է ներկայացել Զարզանդ Նիկողոսյանը, որը եղել է դեպքի վայրում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին,նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող`Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված,իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից ,սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Արտակ Բուդաղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930