Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ պատրաստակամ է կապող օղակ հանդիսանալ չինացի և հայ-գործարարների միջև

Սեպտեմբեր 04,2014 13:47

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և բազմաթիվ հանդիպումներ անցկացնել Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտներ ներկայացնող խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ:

Մայրաքաղաք Պեկինում Գագիկ Ծառուկյանին ընդունել է Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի Միջազգային բաժնի պատասխանատու Չժոու Լին:

Չինացի բարձրաստիճ ան պաշտոնյան նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը հաջողվել է գործունեության 10 ը տարվա ընթացքում մեծ առաջընթաց ապրել և չափազանց կարևոր դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է, որ Չինաստան այցելելու առաջնահերթ նպատակներից մեկը երկու երկրների միջև առկա քաղաքական, տնտեսական կապերը որակական նոր մակարդակի հասցնելու ցանկությունն է:

Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ պատրաստակամ է կապող օղակ հանդիսանալ չինացի և հայ-գործարարների միջև՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, երկրի տնտեսության զարգացմանը նպաստող նախաձեռնությունների կենսագործման համար:
Օրվա երկրորդ կեսին Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՉինաստանիԿոմունիստականԿուսակցության Կենտրոնական կոմիտեի Կազմակերպական բաժնի ղեկավար Չժաո Լեցզին: Կարևորելով երկու կուսակցությունների միջև բարձր մակարդակի հարաբերությունները՝Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչը նշել է, որ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, չինացի ժողովուրդն ունի լավ բարեկամ ու վստահելի գործընկեր, ով մեծ ներդրում ունի հայ-չինական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական համագործակցության լայն դաշտ և ժամանակն է նոր թափ հաղորդել տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Այսօր օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը մեկնելու է Շանհայ, որտեղ շարունակվելու են հանդիպումները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930