Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աշխատանքից ազատման լուրը Կապանում շատերի համար էր անսպասելի: Վահե Հակոբյանի գործունեությանը հարմարվածներն ափսոսում են կատարվածի համար եւ չեն ցանկանում գուշակել, թե ով պետք է լինի հաջորդ մարզպետը:
«Հազիվ հարմարվել էինք, մթնոլորտը փոխվել էր, Կապանում էսքան շինարարություն էր անում, գործ էր անում էդ մարդը, ո՞ւմ էր ձեռնտու, որ նման բան արեց…», – նշեց Կապանի բնակիչներից մեկը:
Մեր հարցումների ժամանակ շատերը նույնիսկ տեղյակ չէին, որ Սյունիքի մարզպետն այլեւս Վահե Հակոբյանը չէ եւ փորձում էին մեզնից իմանալ պատճառներն ու լսել հաջորդ մարզպետի անունը:
«Խի՞ են հանել գործից, ազատե՞լ են, թե ինքն է դուրս եկել: Ես էլ գործով ուզում էի իր մոտ գնալ, որ օգնի, իմանայի շուտ կգնայի մոտը: Բա ո՞ւմ են բերելու, կարո՞ղ է նախկինին բերեն էլի, ում ուզում են բերեն, բայց նորից նրան չբերեն»,-հավելեց մյուս զրուցակիցս:
Իսկ մենք փորձեցինք Սյունիքի մարզպետարանից ճշտել, թե իրականում ինչն է եղել նման անսպասելի որոշման պատճառը: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռազմիկ Ղազարյանը մեզ հետ ունեցած զրույցում միայն նշեց, որ ինքը տեղյակ չէ եւ չգիտի նաեւ, թե ով է լինելու հաջորդ մարզպետը, թեեւ Սուրիկ Խաչատրյանի անունն է շրջանառվում:
Կարդացեք նաև
«Ամենաբարձր պաշտոններից մեկի պետ են տարել, ես տեղյակ չեմ պատճառների մասին, երեկ եմ Վահե Հակոբյանի հետ խոսել: Նախագահն ընդունել է, տրամադրությունը բավականին բարձր էր: Բայց նա մեզ չի ասել, որ ազատվելու է աշխատանքից, այսօր ենք իմացել: Ես չգիտեմ՝ ով է լինելու հաջորդ մարզպետը, կառավարության ղեկավար չեմ, չեմ կարող ասել»,- ասաց պարոն Ղազարյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
իհարկե լինելու է նախկինը և շատ ավելի լավ, որոշ մարդիկ պիտի պատժվեն
Էհ, թող էլի շինարարություն անի Կապանում: Ինչի, պիտի անպայման մարզպե՞տ լինի,որ նման գործողություններ անի: Վերջ տվեք սովետից մնացած կուռքի պաշտամունքին:
Ընդհանուր առմամբ՝ սա ճիշտ որոշում է. Վահե Հակոբյանը իրականում հանքատեր-օլիգարխ է:Հայաստանում քաղաքականությունը և բիզնեսը պիտի՛ անջատվեն: Ի՞նչն էր «անսպասելի». հորը հանեցին, հերթը արագ հասավ իրեն:
Լիսկան պաշտոնապես/ de jure այլևս Սյունիքի մարզպետ չի լինելու: Բայց հարցը սկի էլ սա չէ: