Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը չգիտի, թե ում հավատա (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2014 13:15

Այսօր կառավարության նիստին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը զեկուցեց, թե Հայաստանի օրենքներով ինչպես են պաշտպանված պաշտոնյաները:

Հովհաննես Մանուկյանի բավական երկար զեկույցից ենթադրվեց, թե Հայաստանի օրենքներն ինչ են նախատեսում զրպարտանքի եւ վիրավորանքի դեպքերում:

Զեկույցից հետո Հովիկ Աբրահամյանը դիմեց կառավարության անդամներին, հարցնելով, թե ինչ կարծիքներ կան այս առնչությամբ: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ասաց, որ պաշտոնյան վիրավորանքի դեպքում կարող է դիմել դատարան:

«Հիմա ես մի տարի ա՝ ամեն նիստի գալուց, կառավարության շենքի մոտ մի անձնավորություն ինձ վիրավորում է, ես ի՞նչ պիտի անեմ»,- ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Գլխավոր դատախազն էլ կրկնեց՝ դիմեք դատարան, իրավապահ մարմիններին:

Ռ.Մարտիրոսյանն ասաց, որ դիմել է իրավապահ մարմիններին: ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ, իրոք, այդ անձին տարել են վարչություն և օրենքով սահմանված վարչական տուգանքի են ենթարկել նրան. «Պետք է հաշվի առնել, որ նա 85 տարեկան մարդ է»:

Հ.Աբրահամյանը դարձյալ հետաքրքրվեց՝ մարդուն հայհոյում են, դրա համար միայն վարչական տուգանքի են ենթարկո՞ւմ:

Ի պատասխան վարչապետի հարցման, թե ինչ կարելի է անել, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը ասաց, որ եթե մարդուն վիրավորում են պարբերաբար եւ հանրային վայրում, դա հասարակական կարգի կոպիտ խախտում է եւ որակվում է որպես խուլիգանություն և պետք է պատասխանատվության ենթարկել Քր.օրենսգրքի համաձայն: Ընդ որում՝ նա զարմացավ, թե տվյալ դեպքում ինչ կապ ունի տարիքը:

«Ինչքան իրավաբան, այնքան կարծիք: Հիմա ես ո՞ւմ հավատամ»,- նշեց Հ.Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այդպես էլ ոչինչ չհասկացավ:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930