Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Պարոն Նալբանդյանը, կարծում եմ, իրավացիորեն սրտնեղում էր». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 04,2014 13:00

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՔԴՄ նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորհրդարանում ծավալված քննարկումների «թեժ կետերից» մեկն էլ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստն էր, որի ընթացքում արտգործնախարարը պատասխանեց պատգամավորների հարցերին։ Ինչո՞վ էր պայմանավորված հանդիպման փակ լինելու հանգամանքը՝ մեր արտաքին գերատեսչությունը հանրությունից ինչ-որ բա՞ն է թաքցնում։

-Նախ, հանդիպման նպատակը ոչ թե հանրության սպասելիքները բավարարելն էր, այլ պատգամավորներին հնարավորություն ընձեռել առանց փակագծերի, բաց տեքստով ստանալու արտգործնախարարի մեկնաբանությունները արտաքին քաղաքականության հետ կապված հարցադրումների վերաբերյալ։

Եվ բոլորովին պարտադիր չէ, որ այդ մեկնաբանությունները հրապարակային լինեն։ Այդպիսին է արտաքին քաղաքականությունը. դիվանագիտությունն այսբերգի նման մի բան է՝ ունի երեւացող մաս, որը ներկայացվում է հանրությանը, բայց կա նաեւ չերեւացող մաս, որտեղ «եփվում» է քաղաքականությունը, եւ որը չի հրապարակվում։

Երեկ պարոն Նալբանդյանը, կարծում եմ, իրավացիորեն սրտնեղում էր, որ այս կամ այն հասարակական կազմակերպությունը կամ լրատվամիջոցը պաշտոնապես դիմում է եւ «սպառիչ տեղեկություններ» պահանջում այս կամ այն հարցի, իրադարձության վերաբերյալ։ Այդ իրադարձությունները մեկնաբանում են խոսնակները՝ այնքանով, որքանով անհրաժեշտ է. ավելին որեւէ մեկը պարտավոր չէ ասել։ Մենք պետք է հասկանանք, գիտակցենք, որ սա միայն հայաստանյան ֆենոմեն չէ՝ այդ գործելաոճը բնորոշ է արտաքին քաղաքականության ոլորտին։

Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, կարծում եմ, բոլորը բավարարված էին՝ նախարարը բոլոր հարցերին պատասխանեց պրոֆեսիոնալ, հիմնավոր եւ փաստարկված։

-ԵՏՄ մտնելու հակառակորդները շարունակում են ողբալ Հայաստանի ինքնիշխանության «վաղաժամ վախճանը»՝ ասելով, որ լուռումունջ համաձայնելով մեր առջեւ դրված բոլոր պայմաններին՝ «ծախում» ենք մեր անկախությունը։

– Հայաստանը բավական լավ պայմաններով է մտնում ԵՏՄ։ Չմոռանանք Ռուսաստանի աջակցությունը Հայկական ատոմակայանի շահագործումը երկարաձգելու հարցում, նոր ատոմակայանի կառուցման ֆինանսավորմանը մասնակցելու խոստումները, ռազմական տեխնիկայի եւ տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ պայմանավորվածությունները…

Նրանք, ովքեր խոսում են «լուռումունջի» մասին, գիտակցո՞ւմ են, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, կասկածո՞ւմ են, որ այդ հարցում հայ-ռուսական ռազմական համագործակցությունն անփոխարինելի է՝ այլընտրանք չունի։ Կարո՞ղ են ցույց տալ երրորդ երկիրը, որ մեզ գազ կտա 189 դոլարով, կամ զենք, զինամթերք կտրամադրի առավելագույնս նպաստավոր պայմաններով։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    ԴԵ մենք մի բուռ ազգ ենք,պետք է իմանանք իրար մասին ամեն ինչ…..

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930