Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Իշխանությունը չի աշխատում քառյակի պառակտման վրա». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 04,2014 12:48

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

-ՀՀԿ-ի հասցեին հնչում են մեղադրանքներ, թե «քառյակին» ուղղորդում եք եւ ամեն ինչ անում պառակտելու համար: Ներկայումս քառյակում կան նկատելի տարաձայնություններ, այս ցեցը՝ «քառյակից» ներս, իշխանությո՞ւնն է գցել:

– Ցանկացած իշխանություն գուցե շատ կուզենա ուղղորդել ընդդիմությանը, բայց ՀՀԿ-ն ուղղորդելու կամ պառակտելու նպատակ չունի: Իրողությունն այն է, որ ընդդիմությունը ինքն է հայտնի պատճառներով դատապարտված պառակտման: Ինչպես ասացի, դա պայմանավորված է իրենց տարբեր հայացքներով, տարբեր գաղափարներով, տարրական խնդիրները անձնավորելով:

Ասեմ ավելին, ներքառյակային քննարկումների ժամանակ նրանք մտածում են միայն ընտրությունների մասին, այսինքն` մտածում են, եթե քառյակում որեւէ ուժ մյուսներից իր ակտիվությամբ առանձնանա, ապա կարող է շահել ընտրողների վստահությունը ու իրենց համար վտանգ ներկայացնել ընտրություններում: Իսկ գիտե՞ք, թե ինչու են այսպես մտածում, որովհետեւ համոզված են, որ 2017-ի ընտրություններին միասնական ճակատով չեն մասնակցելու:

-Մամուլը չի դադարում խոսել ՀՅԴ-ին սիրաշահելու ՀՀԿ-ի քայլերի մասին: Ըստ ընդդիմության կանխատեսումների, փոխհամաձայնության արդյունքում ՀՅԴ-ն կմտնի կոալիցիա՝ քառյակը վերածելով եռյակի:

-Զարմանալի է: Ժամանակին ՀՀԿ-ն առաջարկեց քաղաքական ուժերին՝ կազմել կոալիցիա ու կրել պատասխանատվությունը, բայց մեր առաջարկը չընդունվեց: Մտածում էին գնալ սեփական ճանապարհով, մեծ ախորժակ ունեին։

Իսկ այն պահից, երբ ստեղծվեց քառյակը, ՀՀԿ-ն այլեւս չորս ուժերից որեւէ մեկին նման առաջարկ չի արել: Ինչո՞ւ խանգարել նրանց գործունեությանը: Այնպես որ սիրաշահման մասին խոսակցությունները սին են: Եթե ՀՀԿ-ն որեւէ օրինագիծ քննարկում է ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի հետ, սա համարվում է սիրաշահո՞ւմ: Չարաչար սխալվում են: Դա ՀՀԿ-ի գործելաոճն է, մենք մշտապես ասել ենք՝ պատրաստ ենք քննարկել ցանկացած օրենք ու նախաձեռնություն, միայն թե այն արդյունավետ լինի մեր երկրի համար:

Իշխանությունը չի աշխատում քառյակի պառակտման վրա, մենք դրա կարիքը չունենք: Ի՞նչ է նշանակում պառակտել, այսինքն՝ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի անդամներին կանչում ու ասում է՝ սրան դեմ եղեք, նրան կո՞ղմ: Նման բան ասողները գոնե հասկանո՞ւմ են, որ դա հնարավոր չէ: Այդ ո՞ր քաղաքական ուժը կգնա նման քայլի ու հոժարակամ կդառնա քաղաքական դիակ: Այդպես ասում են այն ուժերը, որոնք հենց իրենք են պատրաստ գնալ նման «քաղաքական համաձայնության»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930