Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Հանրահավաքը տեղի կունենա». «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 04,2014 12:40

«ՉԻ»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

– Պարոն Մարգարյան, քառյակում Սահմանադրական բարեփոխումների հետ կապված եւս տարակարծության կա։ Այս հա՞րցն էլ քառյակի օրակարգին չի հարվածում:

– Այո, Սահմանադրական բարեփոխումների հետ կապված կա տարաձայնություն՝ կապված ՀՅԴ-ի հետ։ Բայց պառակտվածության մասին խոսք լինել չի կարող։ Նույնիսկ Սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՅԴ հետ մեր ունեցած տարակարծությունները չեն կարող վնասել քառյակի գոյությանը։

Մենք Դաշնակցության հետ այս հարցը քննարկել ենք, հանդիպել ենք, այնպես չէ, որ ՀՅԴ կողմից վերջնական որոշում կա՝ պաշտպանել Սահմանադրական բարեփոխումների փաթեթը։ Դաշնակցությունը իր տեսակետն արտահայտել է, ասել է, որ հայեցակարգում փոփոխությունների կարիք կա ու նշել, որ իրենք կպաշտպանեն նախագիծը, եթե իրենց կողմից ասված փոփոխությունները տեղի ունենան։ Բայց պաշտոնական որեւէ բան առայժմ չկա, իրենք չեն ասել, որ անվերապահորեն սատարում են այդ նախագիծը։ Տարբերությունն այն է, որ ՀՅԴ-ն ասում է, թե բովանդակությունից է կախված՝ կընդունե՞ն, թե՞ չէ, մենք էլ ասում ենք, որ մենք գործընթացին ենք դեմ՝ անկախ փաթեթի բովանդակությունից։

– Այսինքն աշնանը սպասվող հանրահավաքը ուժի մե՞ջ է։

– Այո, հանրահավաքը տեղի կունենա, այն, ինչ մենք հայտարարել ենք, ուժի մեջ է՝ անկախ այս երկու հարցերում ունեցած մեր տարաձայնություններից։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930