Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ռեկորդակիրը ձեռնոց է նետել աշխարհի ռեկորդակիր օլիմպիական չեմպիոնին

Սեպտեմբեր 04,2014 12:35

Համաշխարհային աթլետիկայի լեգենդ, օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն, արագավազորդ Ուսեյն Բոլտի հետ մրցելու ցանկություն հայտնել է ճապոնացի 103-ամյա Հիդեչիկի Միյաձակին, որն իր պատկառելի տարիքում շարունակում է վազքով զբաղվել:

Միյաձակին իր տարիքային խմբում 100 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրն է: Նրա արդյունքը 29,83 վայրկյան է: Ծերուկն առաջարկել է այդ մենամարտը կազմակերպել մի քանի տարի հետո, քանի որ ինքը դեռ պատրաստ չէ եւ պետք է հավուր պատշաճի մարզվի դրա համար:

Բոլտի ռեկորդը 100 մետր արագավազքում 9,58 վայրկյան է: Այսինքն, երեք անգամ ավելի, քան Միյաձակիի լավագույն արդյունքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ elcomercio.pe

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930