Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Կալաչով. «ԵՏՄ անդամները բոլորն են հասկանում, որ Հայաստանը միասնական տնտեսական գոտի է՝ Ղարաբաղի հետ միասին» «168 ժամ»

Սեպտեմբեր 04,2014 12:18

Հատված Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովի հետ հարցազրույցից:

– Հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նախագահների բանակցություններ, որոնց շրջանակում ծրագրվում է լուծել Հայաստանի՝ Եվրասիական միությանն
անդամակցության հարցը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից։

– Կարծում եմ՝ ակնհայտ է, որ սահմանված ուղղությունից ոչ մեկը չի շեղվի, և հասկանալի է, որ Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տնտեսական գոտում շարունակվելու է։
Կան որոշակի բարդություններ, որոնք հրահրվում են Նազարբաևի և մասամբ Լուկաշենկոյի կողմից, հասկանալի է, որ որոշակի տեխնիկական խնդիրներ կան, որոնք պետք է որոշվեն։ Կարծում եմ, որ առաջընթաց կլինի, ինտեգրումից ոչ մեկը չի հրաժարվի։
Ընդհանրապես, կարծես թե ԵՏՄ-ին ՀՀ-ի ինտեգրման հարցը դարձել է միայն և միայն Պուտինի հարցը։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10–ին՝ Հայաստանի անդամակցության հարցն, ամենայն հավանականությամբ, կորոշվի այդ ժամանակ և, կարծում եմ, 1.5 ամիսը բավարար է, որպեսզի կողմերը լավ նախապատրաստվեն այդ հանդիպմանը։
Ընդհանուր առմամբ, ԵՏՄ անդամները բոլորն են հասկանում, որ Հայաստանը միասնական տնտեսական գոտի է՝ Ղարաբաղի հետ միասին, բայց ոչ մեկը չի ցանկանում վիրավորել և հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ։ Եվ այս 1.5 ամսում պետք է գտնել որոշակի տեխնիկական լուծում, քանի որ քաղաքական որոշում լինել չի կարող։
Ի վերջո, կարծում եմ, խնդիրն այն է, թե արդյոք ՀՀ ղեկավարությունը պատրա՞ստ է գնալ այնպիսի գործողությունների, որոնք 3 երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից Ադրբեջանի առջև կորակվեն այնպիսին, որ անդամակցության համար Հայաստանը փորձում է ջանքեր գործադրել, որոնք Ադրբեջանի համար մարտահրավեր չեն և հակադիր չեն Ադրբեջանի շահին, այսինքն՝ Ադրբեջանի համար դա ապտակ չի լինի։ Իրականում բոլորին պարզ է, թե որն է կռվախնձորը, դա սահմանների հարցն է՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանների խնդիրը։ Հասկանալի է, որ խնդիրը հարթելու ունակ է միայն Պուտինը, որը խնդիր ունի՝ ցույց տալ, որ ԵՏՄ-ն կենդանի օրգանիզմ է, որը զարգանում և ընդլայնվում է, և գաղափարը կայանում է։ Ի վերջո, դա նրա զավակն է։

Հասկանալի էր դեռ 1 տարի առաջ, երբ հայտարարվեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, որ կան մի շարք խնդիրներ, և չկան պատասխաններ՝ կապված 3 երկրների ցանկության հետ՝ տեսնել Հայաստանին ՄՄ կազմում, և մյուս կողմից՝ չվատթարացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Երկու աթոռին միաժամանակ նստողի մոտ թութք է առաջանում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930