Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «Հայաստանի հանրության մոտ 80 տոկոսը կողմնակից է Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրմանը»

Սեպտեմբեր 04,2014 12:11

«Կատարվել են 2-3 բավականին լուրջ սոցիոլոգիական հարցումներ, ըստ որոնց՝ Հայաստանի հանրության մոտ 80 տոկոսը կողմնակից է, որ Հայաստանը ինտեգրվի Եվրասիական տնտեսական միությանը»,- այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նա հավելեց, որ «Նորավանք» հիմնադրամը սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել, ըստ որոնց նախնական տվյալների՝ սփյուռքն էլ է ցանկանում, որպեսզի Հայաստանն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Նա նշեց, որ ոչ միայն հայ հանրությունն է ցանկանում ինտեգրվել այդ միությանը, այլ նաեւ Ռուսաստանի հանրությունը. Կատարվել են հարցումներ, որոնցից հետեւում է, որ ռուսաստանյան հանրությունը Բելառուսիայից հետո ամենաշատը կցանկանար միությունում տեսնել հենց Հայաստանին.
«Այսինքն՝ որոշումն, որ ընդունվել է՝ բխում է հանրության ցանկություններից, հանրության ձգտումներից»:

Պարոն Հարությունյանը նշեց, որ դա ռազմաքաղաքական անվտանգությունից միությանն անդամակցելու քայլը ճիշտ էր ծրագրավորած եւ այն բխում է ազգային շահերին, քանի որ պատերազմի վտանգը բխում է ոչ միայն ադրբեջանական կողմից, այլ նաեւ Մերձավոր Արեւելքում իսլամական կազմակերպությունների կողմից, երբ վերջիններս հայտարարել են, որ ոչ միայն Մերձավոր Արեւելքում են արդարություն հաստատելու, այլ նաեւ մտադիր են տեղափոխվել Կովկաս. «Հայտարարությունը դեռեւս հյուսիսային Կովկասի մասին է, բայց կան բազմաթիվ այլ հայտարարություններ Ադրբեջանի մասին. Իրենք համարում են, որ այդքան էլ իսլամական օրենքներին հետեւող պետություն չէ, չնայած Ադրբեջանն իր հերթին հանդիսանում է կիսաահաբեկչական պետություն՝ հաշվի առնելով այն բարքերը, որոնք տիրում են այդ երկրում: Այդպիսով՝ մենք որոշակի ռազմաքաղաքական հզոր դաշնակից լինելով Ռուսաստանի հետ նույնպես ինչ-որ չափով երաշխավորում ենք մեր անվտանգությունը»:

Գագիկ Հարությունյանը համարում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը սպասելի քայլ էր, եւ անսպասելի եւ կտրուկ քայլերը հայկական դիվանագիտության ձեւ է եղել. «Դա հայկական քաղաքականության եւս մի ձեւ էր, որը կիրառվեց եւ միշտ կիրառվել է աշխարհում, դիվանագիտական պատմությունում: Անսպասելի քայլերն ավելի արդյունավետ են լինում, քան նրանք, որոնց նախկինում սպասում էին: Շնորհիվ նման դիվանագիտության՝ մենք բնավ չենք փչացրել մեր հարաբերություններն արեւմտյան հետ, եւ կարողանում ենք համատեղել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930