Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանի խոսքին նաիրիտցիները չեն հավատում

Սեպտեմբեր 04,2014 11:48

Այսօր կառավարության շենքի մոտ նորից բողոքի ակցիա են անում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Չնայած նաիրիտցիները պահանջում էին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ հանդիպի իրենց, բայց ցուցարարների հետ հանդիպեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նաիրտցիներին նախարարը խոստացավ առաջիկայում՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը, վճարել մեկ ամսվա աշխատավարձի պարտքը:

Nairit_2 Nairit_1

Նաիրիտցիները պահանջում են ոչ միայն աշխատավարձի հարցը լուծել, այլ վերագործարկել ամբողջ գործարանը, ինչին ի պատասխան Երվանդ Զախարյանը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարվում: Ընդ որում, նախարարը նշեց, որ «Ռոսնեֆտ» ընկերության հետ հույսեր պետք չէ կապել:
«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը նախարարի հետ պայմանավորվածությունը փոխանցեց բողոքի ակցիայի մասնակիցներին, ինչից ակցիայի մասնակիցները առանձնապես չոգեւորվեցին ու հեռացան կառավարության շենքի մոտից:
Մեզ հետ զրույցում մի խումբ նաիրիտցիներ ասացին, որ մեծ հույսեր չեն կապում Զախարյանի եւ ընդհանրապես՝ կառավարության հետ:

Այս մասին մանրամասները՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930