Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Սեպտեմբեր 04,2014 11:30

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին ազատել զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Վահե Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», – նշված է կառավարության որոշման մեջ:

«Վահե Հակոբյանին այսօր նշանակելու ենք Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահը Անդրանիկ Անդրեասյանն էր, որը վերջերս ազատվել էր աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Սրանք միայն պաշտոններ բաժանելով և վաճառելով են զբաղված ….ի~ինչ աշխատանք, ի~ինչ ժողովուրդ, ի~ինչ օրենք…
    Երկիրն են իջեցրել իրենց մակարդակին, քանզի իրենք ընդունակ չեն բարձրանալու պետության և օրենքի մակարդակին….

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սյունիքի (և մյուս մարզերի) մարզպետը, մարզպետարանի բոլոր բաժինների ղեկավար աշխատողները, ինչպես նաև մարզի իրավապահ և դատական համակարգի բոլոր մարմինների ղեկավար աշխատողները ժողովրդի կողմից ՉԵՆ ընտրվում: ՉԿԱՆ նաև ժողովրդի կողմից ընտրված մարզային այլ մարմիններ (օրինակ՝ «Մարզային ժողով»), որը, գոնե փոքրիշատե կհսկի չընտրված մարզպետին և/կամ չընտրված դատաիրավական մարզային մարմիններին:

    Այսինքն՝ ժողովրդի մանդատ ՉՈՒՆԵՑՈՂ մարդիկ, ժողովրդի անունից, որոշումներ են կայացնում,որը հաճախ երկարաժամկետ ու բավականին լուրջ հետևանքներ է ունենում ձայնից զրկված նույն ժողովրդի համար: Ուստի՝ իրականում՝ Սյունիքում (և մյուս մարզերում) չկա դեմոկրատիայի կենսական հիմք հանդիսացող trias politica. այսինքն՝ իրար հսկող մարզի կառավարման ավտոնոմ/ինքնավար 3 ճյուղերի (գործադիր,օրենսդիր և դատական) փոխվերահսկողություն: Վերոհիշյալից հանգում ենք պարզ եզրակացության՝ Սյունիքի ներկա կառավարման սիստեմը անդեմոկրատական է ու հակաժողովրդական:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանին. ես իրեն նախկինում քննադատել եմ և դա արդար էր: Բայց, եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ,որ վերջին շրջանում նա,որպես Սյունիքի մարզպետ, սկսել էր որոշակի աշխատել:

    Սա (ներ)կլանային պայքար է Սյունիքում. երևի արդեն պարզ է,թե ում միջև: Իսկ այս (ներ)կլանային «ռազբորկաները» վերջանալու է ՄԻԱՅՆ այն դեպքում երբ՝ ա) լինի ժողովրդի՛ կողմից ընտրված մարզպետ և/կամ «Մարզային Ժողով», բ) հնարավոր լինի ստեղծել բացառապես տեղական անկա՛խ կուսակցություններ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930