Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ պատգամավոր. «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախն իրենցը չէ». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 04,2014 11:27

Հատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պատգամավոր Վահան Բադասյանի հարցազրույցից:

– Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ իրենք խոչընդոտ չեն տեսնում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցում։ Ի՞նչ եք կարծում, դա չի՞ նշանակում, որ Արցախի հարցը կարող է այդ դեպքում լուծելի համարել։

– Մի բան նշեմ, որ Նազարբաեւի վերջին հայտարարությունը նշանակում էր, որ ինքը չի ցանկանում, որպեսզի իր երկիրը կորցնի իր անկախությունը։ Իսկ իրենք արդեն իրենց արածն արել են։ Արդեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախն իրենցը չէ։ Այնպես է ստացվում, որ Արցախից հրաժարվելով լուծվում է ԵՏՄ-ին անդամակցելու հարցը։ Իսկ այժմ մենք բոլոր քաղաքական ուժերով պետք է այնպես անենք, որ դա տեղի չունենա, որովհետեւ եթե դա տեղի ունենա՝ արդեն բոլոր հարցերը կդժվարանան։

– Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ Հայաստանը որեւէ կերպ չի ցանկանում հրաժարվել Մաքսային միության եւ ԵՏՄ-ին անդամակցելու գաղափարից։ Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է արվի, որպեսզի ՀՀ իշխանությունները հրաժարվեն այդ անդամակցություններից։

– Ես միշտ էլ ասել եմ ու կրկնում եմ, որ մեր բախտը կբերի նրանով, որ Մաքսային միությունն այդպես էլ չի կայանա ու իրական չի դառնա։ Ես կարծում եմ, որ այդ ամենը իրականություն այդպես էլ չի դառնալու:

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930