Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի որդին զղջում է իր արարքի համար. «Իմ ընտանիքին խայտառակ անելու համար»

Սեպտեմբեր 04,2014 11:22

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ներկայումս Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Յուրի Վարդանյանի որդու` Դավիթ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը:
Դատարանում Դավիթ Վարդանյանը հանդես եկավ իր վերջին խոսքով, որի ժամանակ նա մեկ անգամ եւս նշեց, որ ինքը մաքսանենգ ճանապարհով չի հաշիշ տեսակի թմրանյութը ձեռքբերել, այլ Ագարակ քաղաքում եւ զղջում է կատարածի համար:

Նշենք, որ Յուրի Վարդանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի` թմրամիջոցների մաքսանենգություն և 268-րդ հոդվածի 3-րդ մասի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն, հատկանիշներով: «Ես այն ձեռքբերել իմ օգտագործման համար, Ագարակ քաղաքում, զղջում եմ իմ արածի համար, իմ ընտանիքին խայտառակ անելու համար: Էդ պրոբլեմը ես ունեցել եմ Ամերիկայից, բայց այս մոտ մեկ տարին կալանավայրում շատ բան եմ ունեցել մտածելու եւ կյանքը շարունակելու եմ առանց դրա: Ես մաքսանենգություն չեմ արել, սահմանը ոչ մի բան չեմ անցկացրել, իմ սումկայում բան չի եղել, ինչ եղել է՝ Ագարակ քաղաքում է եղել: Ոստիկանությունը, չգիտես ինչու, ստիպված ուզում է ինձ համոզել, որ ես եմ անցկացրել»,- ասաց Դավիթ Վարդանյանը:

Նրա պաշտպան Վահան Հայրապետյանի դիտարկմամբ՝ գործում մաքսանենգության կատարման որեւէ նշույլ չկա, իսկ դատավճռի հրապարակումից հետո, անկախ ամեն ինչից, մտադիր է բողոքարկել:

«Դավիթ Վարդանյանը մաքսանենգություն չի կատարել, գործում չկա մաքսանենգության կատարման որեւէ նշույլ, ամեն մի քրեական գործ՝ կապված մաքսանենգության հետ, գործը սկսում են մաքսատանը զննությունից, մաքսավորներին քննելուց, իսկ այս ընթացքում ոչ մի մաքսավորի չկանչեցին դատարան, ինչի ՞ համար, որովհետեւ նրանք գալու էին՝ ասեին, ոչ, Դավիթ Վարդանյանի մոտ ոչինչ չեն տեսել, չեն հայտնաբերել: Մաքսավորներին դատարան չկանչեցին կանխամտածված՝ քրեական գործը թուլացնելու համար: Ինչ կտրվածքով էլ դատավճիռը հրապարակվի ես այդ մասին վերաքննիչ բողոք եմ տանելու, թող ապացույցները ներկայացնեն,իսկ գործում եղած ապացույցները շատ թույլ էին», – ասաց Դավիթ Վարդանյանի պաշտպան Վահան Հայրապետյանը:

Քիչ անց դատարանը կհրապարակի Դավիթ Վարդանյանի դատավճիռը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930