Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը պարտավորեցրել է հերքել ասուլիսում արված պնդումները

Սեպտեմբեր 04,2014 11:06

Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի հայցն ընդդեմ Ռուբեն Այվազյանի` վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելու, 500.000 ՀՀ դրամ գումար փոխհատուցում վճարելու և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու, 500.000 ՀՀ դրամ փոխհատուցում վճարելու պահանջների մասին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց մասնակի:

Պարտավորեցվեց Ռուբեն Այվազյանին 04.06.2012թ. «Վարկած» մամուլի ակումբում կլինիկական հիվանդանոցի վերաբերյալ հնչեցված վիրավորական և արատավորող տեղեկությունների համար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ հրապարակայնորեն ներողություն խնդրել հիվանդանոցից և որպես փոխհատուցում վճարել 200.000 ՀՀ դրամ գումար:

Դատարանը պարտավորեցրեց նաեւ Ռուբեն Այվազյանին նշյալ ակումբում զրպարտող և արատավորող տեղեկությունները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ հրապարակայնորեն` վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք օրվա ընթացքում հերքել և որպես փոխհատուցում վճարել 200.000 ՀՀ դրամ գումար:
Դատարանը իրավական գնահատականներում հանգել էր նրան, որ Ռ.Այվազյանի արտահայտությունների գործածումը միմիայն հետապնդել է հայցվոր ընկերությանը արատավորելու նպատակ:

Ռ.Այվազյանը ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ հորը բուժանձնակազմը 9 ժամ առանց օգնության թողել է, որևէ դեղ չեն տվել , հետագայում իր ահազանգից հետո «անհայտ ծագումով դեղեր էին տալիս…, բուժող բժիշկը, որ այդ պահին ինքն էր միանշանակ պատասխանատու, որ եկավ քաշեց գեմոդեզը պոկեց, դրանից հետո հորս վիճակը վատացավ ու էլ ջուր էլ չկարողացավ խմել», նրանք «զբաղվում են օրգանների և հյուսվածքների վաճառքով.», «փաստորեն Երևանում սպանդարան է գործում, որ ինչ ուզում անում են», « չեմ կարում այս հանցագործների դեմ պայքարեմ», « հայրիկիս սպանել են»:
Այս հայցի շրջանակներում դատարան են հրավիրվել ասուլիսը լուսաբանած լրագրողներ, այդ թվում նաեւ «Առավոտի» թղթակիցը:

Դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ ուսումնասիրվեց նաեւ 22.05.2012թ. և 04.07.2012թ. «Վարկած» մամուլի ակումբում տեղի ունեցած Ռուբեն Այվազյանի մամուլի ասուլիսի ձայնագրության կրիչը:

Տեղեկացվեց նաեւ, որ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնում Ռ. Այվազյանի հաղորդման հիման հարուցված թիվ 13129012 քրեական գործով 13.06.2014թ. որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Դատարանը բազմաթիվ որոշումների հղում արեց, այդ թվում ԵԴ-ի, իսկ մեջբերեց նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012թ. թիվ ԵԿԴ/2293/02/10 որոշմանը`ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ձեր թերթը միակ թերթն է ՀՀ-ում, որ ակնհայտ հովանավորում է մարդասպան բժիշկներին: Իմ մոտ առկա է որոշ փորձագետների եզրակացություններ, ինչը հիմնավորում իմ պահանջը: Ոչինչ, մի օր Ձեր լրագրողին բաժին կնգնի այդ բժիշկը: Թող ատամներով պաշտպանի իրենց: Ինչն է պատճառը, որ քրեական գործի քննությունը դատական վարույթում չի լուսաբանում, այլ նշում է միայն կողմնակալ քննիչի ապօրինի որոշումը: Մինչ այդ էլ Ձեր լրագրողը հրապարակում էր նախաքննության գաղտնիք համարվող նյութեր:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930