Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն ու նրա նախագահության մասին պատմող, այսպես ասած, հոբելյանական ֆիլմը` ԲՀԿ նախագահին պատկանող հեռուստաալիքի եթերում, Հայաստանում ակտիվացրին խոսակցությունները առաջիկա նախագահական ընտրություններում իշխող համակարգի թեկնածուների մասին, և վարչապետ նշանակվելուց հետո ակնհայտորեն հավանական թեկնածուների շարք անցած Հովիկ Աբրահամյանին հասարակական-քաղաքական դիտարկումներում միացել է Ռոբերտ Քոչարյանը՝ որպես 2018-ի նախագահության իշխանական հավանական ևս մի թեկնածու:
ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը խոսելով նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի ՀՀԿ թեկնածու դառնալու հավանականության մասին` հայտարարել է, որ ոչինչ մերժել չի կարելի, բայց որևէ նման քննարկում չկա և առաջարկ էլ չկա: Այսինքն` առաջարկ ստանալու դեպքում, ըստ երևույթին, ՀՀԿ-ում պատրաստ են քննարկել Քոչարյանի թեկնածության տարբերակները: Համենայնդեպս, Գալուստ Սահակյանը չի բացառում և եթե խոսում է առաջարկ չլինելու մասին, ապա ըստ էության ստացվում է, որ լինելու դեպքում այն քննարկելի է:
Գալուստ Սահակյանը հայկական ներքին քաղաքականության քրեստոմատիա կամ կտակարան չէ, սակայն նրա հայտարարությունները հաճախ են պարունակում իշխանական լայն շրջանակների կարծիք, և այս իմաստով շատ հետաքրքրական է, որ Սահակյանը, ըստ էության, մերժելի չի համարում Քոչարյանի ՀՀԿ-ի նախագահական թեկնածու դառնալը: Սահակյանի այս հայտարարությունից հետո հարց է առաջ գալիս՝ Սերժ Սարգսյանն է՞լ մերժելի չի համարում:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև