Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Անդրեասյան. «Հոգնած եմ, առողջությունս էլ արդեն այն չէ». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 04,2014 10:52

Հատված ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Անդրանիկ Անդրեասյանի հարցազրույցից, որը 2 օր առաջ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Անդրեասյանի հեռացման մի քանի պատճառներ էին մամուլում շրջանառվում։ Մեկը, օրինակ, այն էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձում է կառավարությունը մաքրել տիգրանսարգսյանական կադրերից։

– Պարոն Անդրեասյան, ինչո՞ւ որոշեցիք դիմում գրել ու հեռանալ։ Տիգրան Սարգսյանի կադրը լինելու համա՞ր հեռացաք։

– Վա՛յ, վայ, վայ (ծիծաղում է), ես 10 տարուց ավելի աշխատում էի այդ պաշտոնում ու դժվար թե ինչ-որ մեկի կադրը լինեմ։

– Այդ դեպքում ինչո՞ւ հեռացաք։

– Ես երկար եմ աշխատել ու հիմա հոգնած եմ, առողջությունս էլ արդեն այն չէ, տարիքով մեծ եմ՝ 53 տարեկան, որը այս պաշտոնի համար արդեն հարմար չէ։

– Ձեզանից ավելի տարիքով՝ 56 տարեկան է նաեւ վարչապետ Հովիկ
Աբրահամյանը, այսինքն նա է՞լ պետք է հրաժարական տա ու էլ չաշխատի։

– Գիտե՞ք, իմ տեղը հիմա հարմար չէ խոսելու համար։ Ես իմ հեռանալու
պատճառների մասին ասացի՝ ես զգում էի հոգնածություն։

– Եթե դուք 53 տարեկան եք ու հոգնում եք, կառավարության մյուս անդամները, որոնք 53-ից բարձր են, ինչու՞ հրաժարական չեն տալիս։

– Ե՞ս պետք է պատասխանեմ այդ հարցին։ Իրենց հարցրեք։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930