Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ նախագահ. «Էլեկտրոնային մամուլը բաց է, անկախ է». «Հրապարակ»

Սեպտեմբեր 04,2014 10:43

Մոտ 1 տարի առաջ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ դարձավ «Ուրախների եւ հնարամիտների» ակումբի երբեմնի տնօրեն, «Շարմ» ընկերության հիմնադիրների խորհրդի նախկին անդամ եւ Հ1-ի նախկին տնօրեն Գագիկ Բունիաթյանը: Հատված հարցազրույցից:

– Հանրային խորհրդի աղմկոտ քննարկումներից հետո՝ սերիալների եւ եթերային լեզվի անաղարտության վերաբերյալ, Դուք զբաղվում էիք նաեւ դրանով։ Իսկ այսօր, կարծես, լռել եք։ Այլեւս չե՞ք հետեւում։

– Հիմա սերիալները քչացել են։ Առաջատար ալիքներն առաջ ունեին 3-4 սերիալ, հիմա 1 կամ 2-ն ունեն, Հանրայինն ընդհանրապես նոր սերիալ չունի։ Էն տարիներով ձգվող անհամ պատմությունները՝ հեռուստադիտողին ճնշող, չկան: Բայց այդ ամենը մեր գործառույթներից դուրս է։ Սերիալների կամ ծրագրերի բովանդակությամբ մենք չենք զբաղվում։ Այն ժամանակ ուղղակի հանձնարարել էին, քանի միակ կարգավորող մարմինը սա էր, բայց ոչ մի իրավական հիմք այդ հարցը վերահսկելու մենք չունենք: Այս իմաստով էլեկտրոնային մամուլը բաց է, անկախ է։

– Անկախ է միայն սերիալներ եւ զվարճալի հաղորդումնե՞ր ցույց տալու մասով։

– Ոչ, նաեւ լրատվական իմաստով։ Քաղաքական մասով էլ։ Կարող եք չհավատալ, բայց դա այդպես է։ Մենք գրաքննություն չենք կատարում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930