Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցը դեմ է առնում ազգային դավաճանին ու մարդասպանին նախագահական աթոռի վրա եւս մեկ անգամ հաևդուրժելու փորձարարությանը». «Հրապարակ»

Սեպտեմբեր 04,2014 10:31
erjanik abgaryan

Հատված քաղաքական գործիչ, ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանի հետ հարցազրույցից:

– Ձեր ընդհանուր գնահատականը Քոչարյանի վերադարձի հնարավորության վերաբերյալ։

– Տեսականորեն դա անհնարին չէ, մանավանդ, երբ նկատի ենք առնում հայ հանրության ներկայիս գերպառակտվածությունը եւ «փորձված թանի» հենքի վրա Ռուսաստանից սպասվելիք խառնակչությունները։ Այստեղ հարցը դեմ է առնում ազգային դավաճանին ու մարդասպանին նախագահական աթոռի վրա եւս մեկ անգամ հաևդուրժելու եւ հայերի ազգային արժանապատվությունը ոտնատակ տալու լպիրշ փորձարարությանը, որոնք հայ իրականության մեջ աննախադեպ չեն եղել։

– Պարոն Աբգարյան, ի՞նչ եք կարծում, Քոչարյանը Ռուսաստանից աջակցություն ունի՞: Հնարավո՞ր է, որ դրանով է պայմանավորված նրա ակտիվացումը։

– Ներկայում դժվար թե Ռուսաստանում այդպիսի հարց քննարկեն, քանի որ այնտեղ համարում են, որ Սերժիկը կձգի մինչեւ 2018թ.: Իսկ եթե ռուսները երբեւէ տեսնեն, որ Հայաստանում այնպիսի քաղաքական ուժ է իշխանության լուրջ հավակնորդ դառնում, որը ղեկավարվելու է Հայաստանի պետական եւ ազգային շահերով, ապա վստահ եմ, որ նրանք ամեն ինչ կանեն դա ձախողելու համար, ընդհուպ Քոչարյանին կամ նրա կարգի մեկին մեյդան գցելով։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930