Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարություն. «Առողջ սունկ» ՍՊԸ- ն խախտել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները

Սեպտեմբեր 04,2014 10:22

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարագրի հիման վրա 21.07-08.08.2014թ. ստուգումներ են անցկացվել ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան /Նուռնուսի հարակից/ համայնքի տարածքում գործող «Առողջ սունկ» ՍՊԸ-ում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերության Բյուրեղավանի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստի պատրաստման աշխատանքները, խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները: Հոսանքի տատանումներից պարբերաբար առաջանում է գարշահոտության խնդիր, որը լիովին չի չեզոքանում ֆիլտրացիոն համակարգի ոչ լիարժեք աշխատանքի և շինության հերմետիկության բացակայության պատճառով:

Ստուգումների արդյունքում նաև պարզվել է, որ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում գտնվող սնկի արտադրության տեղամասում խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջները /ջրօգտագործումն իրականացվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության/: Հայտնաբերված խախտումների համար ընկերությանը նշանակվել է 300.000 դրամի վարչական տուգանք և հանձնարարական՝ բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների վերացման վերաբերյալ:

«Առողջ սունկ» ՍՊԸ տնօրեն Ս. Դավթյանը, ընդունելով արձանագրված խախտումների փաստը, 20.08.2014թ, ՀՀ ԲՆ-ին ուղղված գրությամբ պարտավորվել է իրականացնել մի շարք միջոցառումներ հետագա արտանետումները բացառելու նպատակով: Մասնավորապես պարտավորվել է տեղադրել էլեկտրաէներգիայի 4 գեներատոր և էլեկտրաէներգիայի սնուցման երկրորդ գծի թույլտվություն՝ հոսանքի վթարային անջատումներից խուսափելու համար: Ներկրված համապատասխան սարքավորումների միջոցով ուժեղացվելու են արտադրամասի օդափոխանակությունը և օդի զտումը, ինչի համար կառուցվում է նոր բիոֆիլտր, ինչպես նաև 20 մետր բարձրությամբ օդահեռացման խողովակ: Աշխատանքներ են տարվելու նաև արտադրամասի հերմետիկության խնդիրները վերացնելու ուղղությամբ:

ՀՀ Բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930