Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-Հայաստան գազատարից եւ Հայէլցանցերից Ադրբեջանը կարող է օգտվել

Սեպտեմբեր 04,2014 15:00

«Կարծիք հայության» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Քոչարյանն «Առավոտ»-ին ուղղված նամակում իր կազմակերպության 400 անդամների հետ միասին առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ավարտի վերաբերյալ հետեւյալ լուծումը. «Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով 20 տարի է՝ զբաղվում է Մինսկի խումբը, որի գլխավոր արդյունքը եղել է խաղաղության պահպանումը: Իսկ բուն խնդրի լուծումը, այն է՝ հաշտեցնել եւ խաղաղության պայմանագրով ավարտել հակամարտությունը, տեղի չի ունեցել, եւ վերջը չի էլ երեւում:

Քանի որ Ադրբեջանն ընդհանրապես պատմության ընթացքում ագրեսիվ վերաբերմունք է դրսեւորել եւ Հայաստանի հանդեպ երբեք չի ցուցաբերել հարեւանության նշույլներ, խաբել է այս ու այլ միջնորդների՝ ինչպես ներկայումս, իրականում ԼՂՀ-ի մի մասը եւ Նախիջեւանը գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, ուստի Հայաստանը, մեծ հաշվով, ոչ մի քառակուսի մետր հող չունի տալու: Սակայն հաշվի առնելով, որ հետագայում Ադրբեջանը մեզ համար դառնալու է հնարավոր հարեւան, եւ երկու ժողովուրդները վերջապես իսկական հարեւանություն են անելու, ապա այդ դեպքում Հայաստանը կարող է զիջել միայն մեկ շրջան Աղդամի կողմից կամ Արեւելքից»:

Սամվել Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է զիջի նաեւ բազմամյա շրջափակումը, իսկ Իրան-Հայաստան գազատարից եւ Հայաստանի էլեկտրական ցանցերից Ադրբեջանի օգտվելու հարցը կարող է քննարկվել տեսանելի ապագայում. «Ադրբեջանն ու Թուրքիան կարող են առեւտուր անել Հայաստանի վրայով եւ մասնակցությամբ: Իսկ այն միջոցները, որոնք օգտագործվում են ադրբեջանական եւ հայկական բանակների սպառազինության համար, կարող են օգտագործվել հանուն երկու ժողովուրդների բարօրության, ինչը կնպաստի, որպեսզի դադարի կամ խիստ նվազի երկու ժողովուրդների արտագաղթը»:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
03.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930