Ավարտվեց շախմատի Հայաստանի առաջին լիգայի առաջնությունը, որին շրջանաձեւ մրցակարգով մասնակցած 14 շախմատիստներից վեցը գրոսմայստերի կոչում էր կրում: 13 հնարավորից վաստակելով՝ 10 միավոր՝ միանձնյա հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Երկրորդ տեղը գրաված ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանն իր հաշվարկում գրանցեց 8,5 միավոր, իսկ առաջատարների եռյակը 7,5 միավորով եզրափակեց Արման Միքայելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ