Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Հնչակյան միության «Նազարբեկ» երիտասարդական թևի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղին նվիրված երեկո, որի ընթացքում ցուցադրվեց ռեժիսոր Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը:
Երեկոյին ներկա է գտնվել Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հ.Գևորգյանը, որը ներկայացրել է անկախության հռչակումից ի վեր Արցախում գրանցված ձեռքբերումները, երկրում տիրող առկա իրավիճակը և պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ