«Սերժ Սարգսյանին բազմիցս ասել են՝ այ ընկեր վեր կաց, գնա տուն, դու կապ չունես Հայաստանը ղեկավարելու հետ, մաքսայինի գործակատարները չեն կարող լինել Հայաստանի նախագահի պաշտոնակատար: Բայց ինքը հասարակությունից մեկուսացած է եւ հանրության կարծիքն իրեն ընդհանրապես հետաքրքիր չէ»,- այսօր Մաքսային միության դեմ անցկացվող ակցիայի ժամանակ ասաց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Նրա խոսքով, իր պահանջը մեկն է՝ Սերժ Սարգսյանը պետք է պաշտոնանկ լինի.«Հայաստանի ինքնիշխանությունը սակարկելու, Կրեմլի ոտքերի տակ գցելու իրավունք նա չունի»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս օրը Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Հայաստանի՝ մաքսային միությանն անդամակցելու մասին: Այսօր ի նշան բողոքի մի խումբ քաղաքացիներ Ազատության հրապարակից բողոքի երթ անցկացրին դեպի նախագահական նստավայր:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ