Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Քոչարյանի վերադարձի մասին. «ՀՀԿ-ն կպաշտպանի այն թեկնածուին, որին կորոշի ինքը»

Սեպտեմբեր 03,2014 19:13

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ եթե Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի, ՀՀԿ-ն կպաշտպանի՞ նախկին նախագահին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն իր ղեկավարով պահպանելու է իր որոշիչ դերակատարությունը ՀՀ քաղաքական անցուդարձի մեջ, այդ թվում նաեւ զարգացնելով կուսակցական ժողովրդավարության մեխանիզմներ, այդ թվում նաեւ ներկայացնելով ժողովրդին 2017-ի խորհրդարանական ընտրություններին նոր ծրագիր եւ ապավինելով ժողովրդի վստահությանը՝ միաժամանակ թույլ տալով ձեւավորել այդ ժամանակվա պետական մարմինները՝ ԱԺ եւ կառավարություն: Մնացած բոլոր խոսակցությունները ֆալս-ստարտ են»:

Հետո պարոն Աշոտյանը, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին դիտարկմանը՝ հայտարարեց. «ՀՀԿ-ն մնալու է որոշիչ քաղաքական ուժ Հայաստանի քաղաքական երկնակամարում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, վերընտրվել է վերջին համագումարում»:

Հարցին՝ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին կրկին կպաշտպանի՞ որպես ՀՀԿ թեկնածու՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն կպաշտպանի այն թեկնածուին, որին կորոշի ինքը, ոչ թե լրատվամիջոցը հարց կտա: Կիկոսի մահ եք սարքում»:

Մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ պաշար է հավաքում, գրքեր է կարդում, պետք կգա՞ այդ ամենը դեռ ՀՀ քաղաքական կյանքում՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ես չեմ հանդիսանում երկրորդ նախագահի մամուլի խոսնակը: Գիտելիքները պետք են բոլորիս»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930