Ադրբեջանը դիմել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվային օգոստոսին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած գործողությունների մեջ Հայաստանին մեղադրելու պահանջով, այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ԽՎ Ադրբեջանի պատվիրակության փոխնախագահ Բահարա Մուրադովան:
Ադրբեջանցիներն իրենց հայցին ի պատասխան սպասում են, որ կազմակերպությունը Հայաստանին կմեղադրի դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ:
«Բացի նամակից, մենք նաև հեռախոսազրույց ենք ունեցել: Նամակին ի պատասխան ԵԱՀԿ ԽՎ նախագահը մեզ ասել է, որ այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում է գտնվում ու կշարունակի գտնվել՝ նշելով այս հարցում ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի ներկայացուցիչ Ժոաո Սոարեշի դիրքորոշումը», – ասել է Մուրադովան՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում իրենք նույնպես բարձրացնելու են այս հարցը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ