Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Եթե նույնիսկ ԵՏՄ-ն չձեւավորվի, մենք կլինենք Ռուսաստանի հետ»

Սեպտեմբեր 03,2014 17:38

Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձավ ուղիղ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի հայտարարած որոշմանը՝ մտնելու Մաքսային միություն:

Հարցին՝ արդարացվա՞ծ էր այդ որոշումը՝ նա պատասխանեց. «Համաշխարհային քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հեռատես եւ իմաստուն քաղաքական գործչի հայտարարություն էր: Այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, միջազգային քաղաքական դաշտում, ցույց է տալիս, որ Հայաստանը պետք է հնարավորինս հեռու մնա աշխարհաքաղաքական բախումների կիզակետում հայտնվելու ճակատագրից: Բոլոր այն դեպքերում, երբ մեզ հաջողվում է հեռու մնալ այդ ճակատից, մեզ հաջողվում է փրկել պետականությունը: Երբ Հայաստանը հայտնվել է տարբեր բեւեռների պայքարի կիզակետում՝ սպասարկելով այլոց շահը, մենք ունեցել ենք կորուստներ: Հայաստանը բացառապես իր ազգային շահն է պաշտպանում, որը խարսխված է անվտանգության գործոնի վրա: Շատ լավ տեսնում եք, թե ինչ է կատարվում Եվրոպայի սրտում, աշխարհով մեկ: Հայաստանի համար ճակատագրական շռայլություն կլինի, եթե թույլ տանք, որ այդ պայքարի վիրուսը մտնի մեր երկիր»:
Արմեն Աշոտյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ Եվրոպայի հետ էլ հարաբերությունները շարունակելու ենք. «Դրա ապացույցն այն է, որ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին»:

Ashotyan

Արմեն Աշոտյանը հորդորեց չմտահոգվել, որ ԵՏՄ մտնելու գործընթացը հետաձգվում է. «Հանգիստ եղեք, Հայաստանը այնտեղ է տեսանելի երկարաժամկետ ապագայում, որտեղ լինելու է Ռուսաստանը: Անվտանգության տեսակետից սա է: ԵՏՄ մտնելու մեր շարժառիթը ՌԴ-ի այնտեղ լինելն է: Սա ակնհայտ է, դժվար թե մենք ուզենայինք մտնել ԵՏՄ, որովհետեւ այնտեղ Ղազախստանն է, Բելառուսն է»:

Նա ասաց, որ եթե նույնիսկ ԵՏՄ-ն չձեւավորվի, մենք կլինենք Ռուսաստանի հետ. «Տեսնում եք, որ Չեխիայի եւ Սլովակիայի վարչապետերը դեմ են ՌԴ-ի դեմ սանկցիաներին»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930