Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ Աշոտյանին. «Մանկապարտեզները ձրի արեցիք, դարձավ պատուհաս, հիմա էլ սա՞ եք անում»

Սեպտեմբեր 03,2014 17:31

«Մասնագիտական կրթությունը չի կարող պարտադիր լինել: Հանրակրթությունը կարող է պարտադիր լինել՝ քաղաքացիներին կրթելու համար: Իսկ օրենքի առաջին կետում ասվում է, որ պարտադիր է: Սա օրենք, չի, ժողովուրդ, ես մշտապես ասել եմ՝ կրթության, առողջապահական ոլորտում ես չեմ ընդունում դիմություն-ընդդիմություն, բայց էս ձեւի բան հանեք, էլի: Այս օրենքը դառնալու է պատուհաս կրթության համակարգի համար, խի՞ եք ըտենց բան անում»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ այսպես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին դիմեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ «Մանկապարտեզների ձրի բանը բերեցիք, դարձավ պատուհաս: Ինչի՞ պիտի Վանաձորի երեխան վճարի, Երեւանինը՝ չէ: Գիտե՞ք ինչ արժի մանկապարտեզ ընդունելը: Վա՛հ, հլա տարեք ընդունեք, կտեսնեք: Այս օրենքն էլ է դառնալու պատուհաս: Ես առաջարկում եմ հանեք այս օրենքը: Եթե ոչ՝ ես շատ խիստ ելույթ կունենամ պառլամենտում»:

Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Հայաստանում պարտադիր կրթական ցենզ չի եղել ընդհանրապես: Երբ ընդունվեց մասսայական կրթության տեսլականը, պետությունը սահմանեց տարրական կրթության ցենզ: Հետո մենք հասանք 8-ամյա պարտադիր կրթության համակարգին: Այս 40 տարիների ընթացքում ՀՀ կրթության համակարգն այսօր պատրաստ է կրթական ցենզի բարձրացման համար ստեղծել նոր պայմաններ: Մեր առաջարկն է նախկին 8-ամյա պարտադիր կրթական ցենզը դարձնել 10-ամյա կամ 12-ամյա: Մենք հիմա ցանկությունն ունենք, միտքն ունենք եւ ֆինանսներն էլ ունենք»:
Արամ Մանուկյանը հարցրեց՝ պարտադիր բառը պատուհա՞ս է, թե՞ չէ:

Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ ձեւակերպումը լավը չի. «Պարտադիր բառը տարբեր ընկալումները կարող է ունենալ: Ժողովուրդ, մասնագիտական կրթությունը պարտադիր չի, այլ՝ 12-ամյա կրթությունը, այդ թվում՝ միջին մասնագիտական կրթությունը: Բացառություն են կազմում հաշմանդամություն ունեցող երեխաները»:

Ախր այնքան աբսուրդ բաներ եք գրել՝ մի տողում գրել եք՝ մարդկանց տալիս ենք անվճար կրթություն, մյուս տողում գրել եք՝ սա չի վերաբերվում հաշմանդամներին: Օրինագիծն առայժմ չընդգրկվեց մեծ օրակարգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930