Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներն ամեն օր ստանում են տասնյակ հեռախոսազանգեր

Սեպտեմբեր 03,2014 16:57

Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող հարցերին ծանոթանալու և դրանց հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարներն ամեն օր ստանում են տասնյակ հեռախոսազանգեր:
Երևանի քաղաքապետարանում գործող թեժ գծի երեք՝ 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով, որոնք գործում են աշխատանքային օրերին առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն, օգոստոս ամսվա ընթացքում ստացվել է 1922 հեռախոսազանգ: Բարձրացված 885 հարցերը, որոնք քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում են եղել, փաստաթղթային ընթացք են ստացել և համապատասխան ստորաբաժանման կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում կարգավորվել: Ի դեպ նշենք, որ հարցերի զգալի մասը կոմունալ-կենցաղային բնույթի են:
Թեժ գծերի հեռախոսահամարներով ստացվող հարցերն ու դրանց կարգավորման ընթացքը գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո:
Իրենց առաջարկներով, ինչպես նաև հետաքրքրող հարցերով երևանցիները կարող են դիմել նաև իրենց վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ՝ զանգահարելով թեժ գծի համապատասխան հեռախոսահամարով: Նախորդ ամսվա տվյալներով 671 հեռախոսազանգերով քաղաքացիների բարձրացրած հարցերը լուծվել կամ սպառիչ պատասխաններ են ստացել:

Հարցեր ու առաջարկություններ են ստացվում նաև 1-08 շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարով: Քաղաքապետարանի իրավասության շրջանակում օգոստոսին ստացված 181 հեռախոսազանգերին օպերատիվ ընթացք է տրվել և լուծվել:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930